Կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, խուճապ է սկսվել

Կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, խուճապ է սկսվել

Երկու օր առաջ Աբու Դաբիից Երևան թռչող Wizz Air ինքնաթիռը հրաշքով է փրկվել ավիավթարից։ Ըստ տեղեկությունների՝ Աբու Դաբիի օդանավակայանից Երևան մեկնելիս, 10 րոպե անց ինքնաթիռին հարվածել է կայծակը, ինչի հետևանքով պատուհաններից մեկը ճաքել է։

Ինքնաթիռում խուճապ է սկսվել, նրանք մտածել են, որ ընկնում են, բայց օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ նրանց հաջողվել է անվտանգ վայրէջք կատարել Աբու Դաբիի օդանավակայանում։