Կանգնեցվել է ենթադրյալ ահաբեկիչների մեքենան․ ձերբակալվել են Crocus City Hall-ի հարձակման մեջ կասկածվող անձինք

Կանգնեցվել է ենթադրյալ ահաբեկիչների մեքենան․ ձերբակալվել են Crocus City Hall-ի հարձակման մեջ կասկածվող անձինք

Բրյանսկի մարզում ձերբակալվել են Crocus City Hall-ի հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։

Այս մասին հայտնել է Baza-ն։

Ըստ աղբյուրի, ենթադրյալ հանցագործների մեքենան կանգնեցրել են Թեպլի գյուղի մոտ՝ Բելառուսի և Ուկրաինայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ մեքենայում եղել է վեց մարդ՝ երկուսը բերման են ենթարկվել, չորսին հաջողվել է փախչել։

Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։ Նրանց հետ աշխատում են անվտանգության աշխատակիցները, ստուգվում են նրանց առնչությունըը ահաբեկչությանը։

Baza-ն նաև հայտնում է, որ հայտնի է դարձել Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրած վեց ենթադրյալ ահաբեկիչներից չորսի ինքնությունը։ Նրանքն են՝

Նասրիդինով Մախմադրասուլ 37 տ

Իսմոնով Ռիվոժիդին 51 տ

Սաֆոլզոդա Շոխինջոն 21 տարեկան

Նազարով Ռուստամ 29 տ.։