Կգնա՞ Հովհաննես Ազոյանը՝ Բագրատ սրբազանի հանրահավաքին

Կգնա՞ Հովհաննես Ազոյանը՝ Բագրատ սրբազանի հանրահավաքին

Hraparak.am-ը գրում է․ Բագրատ սրբազանի կողմից առաջնորդվող «Տավուշն հանուն հայրենիքի» շարժման քայլերթը վաղը կլինի Երևանում, տեղի կունենա հանրահավաք։

Բագրատ սրբազանը շարժումը համերաշխության տրամաբանության ներքո է տանում․ «Եռագույնը կհաղթի սև ու սպիտակին»,- ասում է սրբազանը, այսինքն՝ նախկիններ ու ներկաներ չկան, և եթե անգամ ՔՊ-ականներ ցանկանան միանալ, ապա սրբազանը նրանց ևս կընդունի։

Դերասան Հովհաննես Ազոյանը Նիկոլ Փաշինյանի «հեղափոխության» ակտիվ մասնակիցներից էր, ամենօրյա ռեժիմով ցույցերի էր մասնակցում, այսինքն՝ հանրահավաքների մասնակցելու մեծ փորձ ունի։

Նրան զանգեցին և հարցրինք՝ հնարավո՞ր է, որ վաղը Բագրատ սրբազանի հանրահավքին էլ մասնակցի, սակայն Ազոյանը միանգամից զայրացավ, Բագրատ սրբազանի անունը լսելով, ապա հայտարարեց, թե այդ հարցին չի պաատսխանում, և առհասարակ ոչ մի հարցի չի պատասխանում, քանի որ լրատվամիջոցների սև ցուցակ ունի։