Հաճախ կարդացեք այս աղոթքը և կհամոզվեք, որ ձեզ կուղեկցի միայն հաջողությունը

Հաճախ կարդացեք այս աղոթքը և կհամոզվեք, որ ձեզ կուղեկցի միայն հաջողությունը

Մենք բոլորս էլ հավատում ենք, որ ունենք մեր պահապան հրեշտակը: Նա պահպանում է մեզ ամեն տեսակ չարիքից:

Ամեն առավոտ կարդացեք այս տողերը, անգիր արեք դրանք, և աչքերը բացելուն պես մտքում կրկնեք, և կտեսնեք, թե ինչպես է փոխվում կյանքը դեպի լավը: Այս խոսքերի միջոցով դուք կանչում եք ձեր պահապան հրեշտակին:

Խոսքերն ասեք հանգիստ, դանդաղ, առանց ոչ մի ուրիշ բանի մասին մտածելու:

Իմ պահապան հրեշտակ, Իմ փրկիչ, իմ ազատարար, Փրկիր ինձ, պահպանիր ինձ, պաշտպանիր ինձ Իմ թշնամիներից, նրանց տար յոթ սարից այն կողմ, Հեռու պահիր ինձ չար աչքից և Հուդայի գործերից, Ամեն տեսակ վատ բաներից, Մթությունից, անոթի մեջ քողարկված թույնից, կայծակից ու որոտից Հեռու պահիր ինձ զայրույթից և պատժից, գազանների երախից, սառույցից ու կրակից, սև օրից Եվ հենց հասնի իմ վերջին ժամը, իմ հրեշտակ, իմ պահապան, Կանգնիր իմ գլխավերևում ու թեթևացրու հարազատերիս հետ բաժանման ու այս կյանքից հեռանալու ցավը. Ամեն