Հրդեհ՝ «Դրագոն» ռեստորանային համալիրում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Հրդեհ՝ «Դրագոն» ռեստորանային համալիրում. կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից

Այսօր դեկտեմբերի 5-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 04:25-ի սահմաններումՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 7/3 հասցեում գործող «Դրագոն Գարդեն ֆեմիլի» ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվերեն ժամանել են Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից և թիվ 8-րդ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները` գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Տեղում հրշեջների աշխատանքը հետաքրքրասեր վարորդների կողմից չխոչընդոտելու նպատակով նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Սամվել Մարությանը հեռացրել են վարորդներին՝ իրենց ավտոմեքենաներով:

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության, «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին և մարվել՝ 05:10-ին:Ժամանել են նաև ոստիկանության կենտրոնական բաժի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գալստյանի գլխավորությամբ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում