Մարդիկ այսքան չուզող, անհեռատես կլինե՞ն․ պետք էր բողոքել ոչ թե էժան ապրանքների դեմ, այլ թանկ տեղական ապրանքի

Մարդիկ այսքան չուզող, անհեռատես կլինե՞ն․ պետք էր բողոքել ոչ թե էժան ապրանքների դեմ, այլ թանկ տեղական ապրանքի

Լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Ասում եք էլի. մարդիկ այսքան չուզող, անհեռատես կլինե՞ն։ Վայլդբերրիզից այնքան բողոքեցին, դա էլ հարամեցին, կրկնակի գները բարձրացրեցին։

Իսկ պետք էր բողոքել ոչ թե էժան ապրանքների դեմ, այլ թանկ տեղական ապրանքի։ Այդ տեղականն էլ թուրքական հումքով են կարում, կամ պատրաստում։ Իսկ Վայլդբերրիզում, ես առնվազն ուզբեկական բամբակյա ապրանք գնելու հնարավորություն ունեի։

Հարևան Իրանում բենզինը անվճար է, տոմատը 3 լումա արժի, Վրաստանի ծովափնյա լավագույն հյուրանոցը օրական 15-20 դոլարից չի անցնում, իսկ Երևանում քնձռոտ բնակարանի վարձը նվազագույնը 200 հազար դրամ է։

Լավ, ի՞նչ եք ուզում մարդիկ, միանգամից բիրդանաղա դառնա՞ք։ Արդյունքում ի՞նչ եք ստացել. բնիկները կամ երկրից հեռանում են, կամ էլ ծայրահեղ վատ են ապրում, իսկ դիմացը հազարավոր օտարների եք լցրել, որոնք պետությանը մեծ հաշվով վնաս են բերում, ոչ թե օգուտ»: