Նուբարաշենում կրակոցների հեղինակը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է

Նուբարաշենում կրակոցների հեղինակը վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է

Հոկտեմբերի 21-ին կրակոցներ են տեղի ունեցել Երևանում: Այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցի 1 շենքի բակում անհայտ անձը, խախտելով հասարակական կարգը և անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոգելից խմիչքի ազդեցության տակ կրակոցներ է արձակել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները օպերատիվ հետախուզական միջացոռումների արդյունքում պարզել են կրակոց արձակողի ինքնությունը, ում հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում ժամեր անց նա ներկայացել է ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:

Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողը եղել է Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ՝ 41-ամյա Աշոտ Ղադյանը, ով նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրազենը:

Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ա. Ղադյանը ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքից նույնպես ներկայացվել է քննչական բաժին: