Շուշիում ադրբեջանցիների մեքենան այրվել է. ողջ-ողջ այրվել է 5 մարդ

Շուշիում ադրբեջանցիների մեքենան այրվել է. ողջ-ողջ այրվել է 5 մարդ

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում ավտոտրանսպորտային պատահար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 5 մարդ է զոհվել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Էլվին Աբբասովի վարած Nissan Navara-ն կորցրել է կառավարումը: Արդյունքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել՝ հրդեհի բռնկմամբ։

Մեքենայում գտնվող ուղևորներ՝ Կամիլ Գայբալևը, Ռաշադ Ատակիշիևը, Շահբազ Իսաևը, Էլդանիզ Հասանովը, Գումբատ Գումբատովը դեպքի վայրում ողջ-ողջ այրվել են։

Ծանր այրվածքներով վարորդը հոսպիտալացվել է Ֆիզուլիի կենտրոնական շրջանային հիվանդանոց։