Որ պապադ չպատմի, կգաս ես կպատմեմ սեփական կաշվիս վրա զգացածները. Անի Խաչատրյանը՝ Լևոն Քոչարյանին

Որ պապադ չպատմի, կգաս ես կպատմեմ սեփական կաշվիս վրա զգացածները. Անի Խաչատրյանը՝ Լևոն Քոչարյանին

Հայաստանի Հանրապետության երբեմնի «միակ տղամարդու» քաղաքական ժառանգը երկրի առաջին ամբիոնից ջղաձգումներով հոխորտալու փոխարեն, լավ կլինի հորը խնդրի իրեն պատմել` ոնց էին իր կառավարման տարիներին՝ 2004թ.-ի ապրիլի 12-ի գիշերը, մարդկանց շшնսшտшկ անում փողոցներում, ոնց էին 2008թ.-ի մարտի մեկին դիակներով հանրահավաքներ ցրում, «Պապլավոկի» տուալետում դասընկերոջը ծեծելnվ սպшնում, և վերջապես, ոնց էին 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանում ՀՀ վերնախավին ու փորձ անում գլխшտել ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը` տուրք ու խոնարհում տալով ռուսաց գիշատիչ ցարին`իբր լավագույն ընկերոջը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Անի Խաչատրյանը:

«Այս պատմական թեթև էքսկուրսից հետո, վերոհիշյալ երիտասարդը կարող է միայն մեկ բան անել՝ ծնկի իջած իր հարգանքը ցույց տալ ՀՀ ոստիկանական համակարգի յուրաքանչյուր ծառայողի, ում պարտքն է պաշտպանել ՀՀ քաղաքացուն, ծառայել միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե վիժեցնել սեփական պետության անկախությունն ու ապագան:

Հ.Գ. որ պապադ չպատմի, կգաս ես կպատմեմ սեփական կաշվիս վրա զգացածները»,- գրել է Խաչատրյանը: