Ու՞մ հաշվին է Փաշինյանը երեխաներին արտերկիր «էքսկուրսիաների» տանում

Ու՞մ հաշվին է Փաշինյանը երեխաներին արտերկիր «էքսկուրսիաների» տանում

Hraparak.am-ը գրում է․ Լրագրողները քիչ առաջ Ազգային ժողովում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանից հետաքրքրվեցին, թե ու՞մ հաշվին է Փաշինյանը պարբերաբար ընտանիքի անդամներին, երեխաներին մասնավորապես, արտերկիր իր հետ էքսկուրսիաների տանում։

«Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաեւ պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը:

Կոնկրետ Եվրախորհդարան կատարած այցի մասին մասին ես չգիտեմ, որովհետեւ անձամբ ես կոնկրետ այդ հարցով չեմ զբաղվել, բայց ամենայն հավանականությամբ, ձեր հարցի պատասխանն է՝ ոչ։

Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաեւ պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը:

Վարչապետը, օրինակ, եթե որոշում է կայացրել այդ այցին գնալ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկի հետ, ու գնացել է, այստեղ ես չեմ հասկանում հարցը»,- արձագանքեց Խաչատրյանը։