Սամվել Սարգսյանը երկրաշարժին կորցրեց կնոջն ու 7 ամյա որդուն

Սամվել Սարգսյանը երկրաշարժին կորցրեց կնոջն ու 7 ամյա որդուն

Այսօր խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է սիրված դերասան Սամվել Սարգսյանը։

Սիրված դերասան Սամվել Սարգսյանը բնիկ երևանցի է, ծնվել ու մեծացել է Երևանում: 88-ի դեկտեմբերի 7-ին ճակատագիրը նրան «հրավիրել էր» Գյումրի:

Սամվելին առաջարկվեց աշխատել Հայաստանի 3 քաղաքներից մեկի թատրոնում: Նա ընտրեց Գյումրին: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնը դարձավ նրա ճակատագիրը ոչ միայն մասնագիտական առումով: Այն նաև նրա անձնական կյանք ներխուժեց:

Թատրոնի դաշնակահարուհին, որը նաև գլխավոր հաշվապահի դուստրն էր, գրավեց երիտասարդ ռեժիսորը սիրտը, ապա դարձավ նրա սիրելի կինն ու որդի պարգևեց նրան:

Արդեն որոշել էր՝ բավ է մնալ Գյումրիում, պիտի ընտանիքով տեղափոխվի Երևան: 1988 թվականի ահավոր արհավիրքը գլխիվայր խառնեց նրա բոլոր պլանները: Երկրաշարժը Սամվելից խլեց ամենաթանկը՝ սիրելի կնոջն ու 7-ամյա որդուն: