Տեղի ունեցավ օրերս զոհված Դավիթ Հակոբյանի հուղարկավորությունը (Տեսանյութ)

20-ամյա Դավիթ Հակոբյանը Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից էր։ Բնակվում էին Արմավիրում, բազմանդամ ընտանիք են՝ 4 եղբայր, 1 քույր։ Անցած տարի ինքն ու եղբայրը զորակոչվել էին բանակ։

Bavnews.am-ի տեղեկություններով հուղարկավորությունը տեղի է ունեցել Սևան քաղաքում։

Նշենք, որ վթարի հետևանքով մահացած զինծառայողներն են` Արեգ Արմենի Քերոբյանը, Սլավիկ Վարդանի Վարդանյանը, Դավիթ Համբարձումի Հակոբյանը, Ժոզեֆ Մելքոնի Ազոլյանը։