2021-ի ընտրությանը էդ ո՞ւր էր փախել Տիգրան Ավինյանը. Հայկ Մարությանը փակագծեր բացեց

2021-ի ընտրությանը էդ ո՞ւր էր փախել Տիգրան Ավինյանը. Հայկ Մարությանը փակագծեր բացեց

Քարոզարշավը շատ դրական է անցնում, մարդիկ շատ դրական են տրամադրված, զգում ենք ակտիվությունը, ինչը շատ կարեւոր է ընտրությունների օբյեկտիվության համար: 

Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Երեւանի քաղաքապետի թեկնածու, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ինչքան շատ երեւանցի մասնակցի ընտրությանը, այնքան օբյեկտիվ կլինի պատկերը: Ամենակարեւորն այն է, որ ընտրություններն անցնեն արդար ու թափանցիկ, չլինեն կեղծիքներ:

Քանի որ իշխանությունը սկսել է իր ընտրարշավը կեղծիքներով, ինձ մոտ եւ մարդկանց մոտ մտավախություններ կան, որ այսպիսի կեղծիքներ անողները կարող են այլ կեղծիքներ էլ անել: Ես միշտ ասում եմ՝ հույս ունենանք, որ իշխանությունը չի գնա դրան:

Սա ամենակարեւոր պահն է մեր պետության համար՝ արդյոք ընտրություններով լինում է իշխանություն փոխել, թե ոչ»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ 2021-ի խորհրարանական ընտրություններում ՔՊ-ի ցուցակում չի եղել նաեւ Տիգրան Ավինյանը, որն է դրա պատճառը, Հայկ Մարությանը պատասխանեց. «Ես չէ, որ պետք է բացատրեմ, թող իշխանությունը բացատրի, էդ ո՞ւր էր իրենց թեկնածուն, ինչպես իրենք են սիրում արտահայտվել՝ փախել, ընդհատակ էր անցել, տեսնի՝ ով է անցնում, ով է հաղթում:

Այդ հարցերը իրենց տվեք, հանրությանն էլ հետաքրքիր կլինի, թե ինչու էր այդ օրերին անցել ընդհատակ»: