Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել աշակերտուհուն. վարորդը փախուստի չի դիմել

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. զինղեկը դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել աշակերտուհուն. վարորդը փախուստի չի դիմել

Դեկտեմբերի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Ժամը 08:55-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 42-ամյա Արտակ Մ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Գավառ համայնքի Հացառատ թաղամասի թիվ 2-րդ միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել Գեղարքունիքի մարզի բնակիչ, 9-ամյա Լ. Ն.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով երեխային տեղափոխել է «Գավառ» բժշկական կենտրոն, ապա ինքնակամ ներկայացել Ոստիկանության Գավառի բաժին։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել է նաև Ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Գևորգյանի գլխավորությամբ։

Վրաերթի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Արտակ Մ.-ն աշխատում է Գանձակ բնակավայրի 1-ին միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ վրաերթի ենթարկվածը սովորում է Գավառի միջնակարգ դպրոցներից մեկում։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում